Ի սկզբանե որոշել էի, որ բլոգս միայն մասնագիտական ուղղվածություն պիտի ունենա, բայց քանի որ <<բլոգը>> իրենից ներկայացնում է անձնական մտքերն ու կարծիքներն արտահայտելու միջավայր, ես կփորձեմ համադրել այդ երկուսը:
Մասնագիտական ուղղվածություն-իհարկե տնտեսագիտական և իմ դեպքում ճիշտ կլինի ասել` մակրոտնտեսագիտական: Սակայն բոլորիս էլ հայտնի է, թե ինչ լայն հասկացություն է մակրոտնտեսագիտությունը, նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե սովորելուս 4 տարիների ընթացքում քանի առարկա ենք անցել, բայց հաստատ կարող եմ ասել, թե դրանցից որոնք են ինձ համար հետաքրքիր եղել և որոնք եմ մեծ հաճույքով սովորել: Դրանց մեջ կուզենայի առանձնացնել <<մարքեթինգ>>-ը…իրոք հետաքրքիր առարկա և ներկայումս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն: Հասկանալով մարքեթինգի կարևորությունը` սկսեցի ավելի շատ ուսումնասիրել այն, սակայն ժամանակի սղության պատճառով չէի հասցնում համապատասխան գրքեր կարդալ և առավելագույնս ինֆորմացվել: Սակայն marketingclub-ում ես հնարավորություն ստացա բացի տեսական գիտելիքներից նաև պրակտիկ առնչվել տնտեսագիտական տարբեր հարցերի հետ, մասնավորապես, մարքեթինգի ոլորտում:
Комментариев нет:
Отправить комментарий